Ես գտել եմ քեզ, դու իմ կյանքի կես
Ոչ մեկին չեմ սիրել այսպես
Ես նայում եմ քեզ, ու չեմ հավատում,
Որ սիրտս պատկանում է քեզ։
Դու այդքան սիրուն ու այդքան բարի,
Իմ աննման, դու իմ փերի,
Աչքերդ լուսնյակ, սիրտդ Արեգակ,
Ախր նման չես ոչ մեկի։
Դե ասա, ո՞նց չսիրեմ քեզ,
Ո՞նց չասեմ քեզ,
Որ այս աշխարհում միակն ես,
Ու քեզ համար կյանքս կտամ ես։
Ուր էլ որ գնամ, գնամ, գնամ, գնամ, գնամ,
Մեկ է քո սիրո համար ես կվերադառնամ,
Ու քո գրկում այսօրվանից հավերժ կմնամ,
Որ չխենթանամ։ x2
Սիրում եմ ես քեզ, արևս վկա,
Աստծո պարգևն ես իմ կյանքի,
Աշխարհն էլ թե տան քո սիրո դիմաց
Մեկ է, քեզ չեմ տա ոչ մեկին։
Դե ասա, ո՞նց չսիրեմ քեզ,
Ո՞նց չասեմ քեզ,
Որ այս աշխարհում միակն ես,
Ու քեզ համար կյանքս կտամ ես։
Ուր էլ որ գնամ, գնամ, գնամ, գնամ, գնամ,
Մեկ է քո սիրո համար ես կվերադառնամ,
Ու քո գրկում այսօրվանից հավերժ կմնամ,
Որ չխենթանամ։ x2
---‐------------------------------------------------------------
Ուր էլ որ գնամ, գնամ, գնամ, գնամ, գնամ,
Մեկ է քո սիրո համար ես կվերադառնամ,
Ու քո գրկում այսօրվանից հավերժ կմնամ,
Որ չխենթանամ։ x2