Թե հոգնել ես ինձանից
Հեռացիր մի լացիր
Թե հոգնել ես քո բախտից
Մոռացիր մի թախծիր
Սուտ ու փուչ պատճառներ
ՈՒ անքուն գիշերներ
Որն իմ սիրտն են փոթորկել
Ջերմ ու պաղ համբույրներ
Անավարտ խոստումներ
Չեմ ուզում էլ քեզ լսել
Դե գնա դե գնա դե գնա դե գնա իմ կյանքից
Որ նորից քեզ կանչեմ
Մի մնա մի մնա մի մնա մի մնա իմ կողքին
Որ սիրուդ կարոտեմ
Թե սիրել ես ինձ մի քիչ
Հեռացիր մի տանջիր
Թե խղճում ես ինձ մի քիչ
Մոռացիր մի թախծիր
Քաղցր սուտ պատճառներ
Լուռ ու մունջ հայացքներ
ՈՒ ոչինչ չասող աչքեր
Ժամանակն է եկել
Չեմ ուզում երկմտել
Հեռացիր պետք չէ սպասել