Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դռնեն անցնեմ`
Հոգյակս հոն է:
Երկինքն ամպել է,
Գետինը թաց է.
Յարս քնել է,
Երեսը բաց է:
Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սրտիս մեջ լցավ
Մի բուռը կրակ:
Երկինքն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ
Անուշ խաղերով:
Երկինքն ամպել է,
Գետինը մութ է.
Ես քեզ ուզել եմ,
Թո՛ղ ասեն` սուտ է:
Շորո՜ր դու, շեկի՛կ յար,
Տեսնեմ` դու ումն ես.
Իրավ եմ ասում`
Դու իմ սրտումն ես: