1.
Մինչ քեզ չուներ սիրտս հանգիստ,
Քեզնով գտա իմաստ կյանքիս,
Կապեմ սրտիս, սիրտդ ընդմիշտ
Ես էլ բախտից գոհ եմ այնքան,
Որ քեզանով լցվեց ներկան,
Կսիրեմ քեզ, քանի դեռ կամ․
Բայց որ այդպես, քո սրտի չափ,
Ունեմ սեր՝ մի երկինք, մի ափ
Սիրեմ անվերջ, սիրեմ անչափ։
Կրկներգ․
Ամեն ինչ էլ սիրել, սիրելով է,
Քեզանից բացի ախր էլ ով է
սիրտը իմ մտել, տեղը իր գտել․
Լռում են զարկերը, մեկ է իմն ես
Չեմ թողնի տաս սիրտդ ուրիշին ես
Քեզանով ապրեմ, քեզանով հարբեմ (2x)
2․
Մի աշխարհ ու կյանք էլ լիներ,
Արժեր նորից սիրահարվել
Ու ամեն պահ, կողքիդ լինեյի,
Անցնեմ ամեն, ամեն մի ձոր,
Լողամ դեպի քո սրտի ծով,
Քեզ վայելեմ գիշեր ու օր։
Էլ ի՞նչ ուզեմ, կյանքից ավել,
Երկինքը տա սիրո թևեր,
Ես էլ սիրեմ քեզ առավել։
Կրկներգ․
Ամեն ինչ էլ սիրել, սիրելով է
Քեզանից բացի ախր էլ ով է,
Սիրտը իմ մտել, տեղը իր գտել,
Լռում են զարկերը մեկ է իմն ես,
Չեմ թողնի տաս սիրտդ ուրիշին ես,
Քեզանով ապրեմ, քեզանով հարբեմ․․․