֊1֊
Գիշերը հոգնած մի փողոցով
Ես քայլում եմ մենակ ու հիշում
Եւ աստղերը հեռվից շշնջում են ասես
Մի հեքիաթ հեռավոր հուշերից:
Եւ աստղերը հեռվից շշնջում են ասես
Մի հեքիաթ հեռավոր հուշերից:
Ուր ես դու, ուր ես դու
Հայտնվիր այս խաղաղ գիշերով
Ես այնպես եմ ուզում
Փայփայել հայացքը քո
Հայտնվիր դու լուսնի շողերով:
Ես այնպես եմ ուզում
Փայփայել հայացքը քո
Հայտնվիր դու լուսնի շողերով:
֊2֊
Իմ հոգին խելագառ մի կարոտով
Ճախրում է դեպի քեզ, դեպի քեզ
Դու լսում ես, արդյոք,
Ձայնը իմ հուսահատ
Բեր ինձ հույս,
Բեր ինձ կյանք,
Բեր ինձ սեր:
Դու լսում ես, արդյոք,
Ձայնը իմ հուսահատ
Բեր ինձ հույս,
Բեր ինձ կյանք,
Բեր ինձ սեր:
Ուր ես դու, ուր ես դու
Հայտնվիր այս խաղաղ գիշերով
Ես այնպես եմ ուզում
Փայփայել հայացքը քո
Հայտնվիր դու լուսնի շողերով:
Ես այնպես եմ ուզում
Փայփայել հայացքը քո
Հայտնվիր դու լուսնի շողերով:
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
Ես այնպես եմ ուզում
Փայփայել հայացքը քո
Հայտնվիր դու լուսնի շողերով:
Ես այնպես եմ ուզում
Փայփայել հայացքը քո
Հայտնվիր
Դու լուսնի
Շողերով: