Lilit Hovhannisyan Avirel Es минус №2

00:00 / 04:30
Loading
Скачать
0
11687
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: ориг
Свойства файла: 4,1 Мб 128 кбит/с
Загружено: Razmik Pogosyan @ 04.07.17
Текст песни «Avirel Es»
  
Քեզ գտա ու այդ օրվանից իմ «ես»-ը կորցրի ես,
Քեզ գտա, աշխարհը ողջ մերժեցի,
Քեզ գտա ու ողջ ունեցածս քոնը դարձրի ես,
Բայց ինձ տված երդումը քո դրժեցիր:
 
Թե չէիր սիրում ինձ, իմ կյանք ինչու՞ մտար,
Ու՞մ էիր իմ մեջ դու փնտրում, որ չգտար:
Չես տեսնի դու իմ լացելը,
Շատ ցավոտ է գիտակցելը,
Որ դու իմը չես, բայց ես սիրում եմ քեզ...
 
Սխալ էր հավատալը քեզ,
Ու անմնացորդ տրվելս:
Գիտեմ արդեն, որ իմը չես,
Ու շատ եմ կոտրվել ես,
Ես թաքնվել եմ աշխարհից,
Ինձ քեզ եմ նվիրել ես,
Մինչդեռ իմ սերը անխնա
Դու քանդել ու ավիրել ես,
Մինչդեռ իմ սերը անխնա
Դու քանդել ու ավիրել ես:
 
Սխալ էր քո կողքին մնալը,
Ու քեզ ընտելանալը.
Ապրել էլ առանց քեզ չեմ կարող հիմա...
Քո լուռ ու մունջ, անբառ գնալը,
Թողնել ինձ-հեռանալը
Բերեց քեզ փրկություն, իսկ սրտին իմ՝ մահ:
 
Թե չէիր սիրում ինձ, իմ կյանք ինչու՞ մտար,
Ու՞մ էիր իմ մեջ դու փնտրում, որ չգտար:
Չես տեսնի դու իմ լացելը,
Շատ ցավոտ է գիտակցելը,
Որ դու իմը չես, բայց ես սիրում եմ քեզ...
 
Բոլոր երազանքները իմ
Քեզ հետ էի կապել ես,
Բայց որ ինձ սիրում ես, և՛ ինձ, և՛ քեզ
Դու ստորաբար խաբել ես:
Текст добавлен: Динуль