Աշխարհումս չկար մեկը,
Որ իմանար սիրո երգը իմ սրտի
Որ գիշերը ու ցերեկը
Նրա համար ընկնեմ գիրկը կարոտի։
Որ մոռանամ ես իմ ես֊ը
Լինեմ այսօր ուրիշ մեկը իր կողքին
Ու խենթանամ նրա ձեռքը,
Որ օրերով երգի իմ հոգին։
Սիրահարվել, կորցրել եմ քունս
Սիրահարվել ու հիմա կյանքումս
Կա մի արև, որի տերը դու ես
Անհնար է առանց քեզ։
Սիրահարվել, կորցրել եմ քունս
Սիրահարվել ու հիմա կյանքումս
Կա մի արև, որի տերը դու ես
Անհնար է առանց քեզ։
Հեռուներից եկար մոտս
Որ լուսանա առավոտս քո ձայնից
Որ իմանամ այնքան մոտ ես
Ու նորից առնեմ կարոտս քեզանից,
Որ իմանամ քո անունը
Լինելու է տեղն ու տունը իմ կյանքի
Ոնց եղել ես մնա նույնը,
Որ խելագար սիրտը իմ զարկի։
Սիրահարվել, կորցրել եմ քունս
Սիրահարվել ու հիմա կյանքումս
Կա մի արև, որի տերը դու ես
Անհնար է առանց քեզ։
Սիրահարվել, կորցրել եմ քունս
Սիրահարվել ու հիմա կյանքումս
Կա մի արև, որի տերը դու ես
Անհնար է առանց քեզ։
Սիրահարվել, կորցրել եմ քունս
Սիրահարվել ու հիմա կյանքումս
Կա մի արև, որի տերը դու ես
Անհնար է առանց քեզ։