1. Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի,
Թեև հալածանք ու սուր սպառնան,
Նեղություն, տառապանք սիրով կկրեմ,
Որ սուրբ հավատքս կենդանի պահեմ:
Հավատքս չեմ մոռանա,
Տիրոջս չեմ ուրանա,
Խաչն ուսիս կգնամ,
Մինչ Հիսուսին միանամ:
2. Բանտերում խավար թեև շղթայվեմ,
Վերքերով լեցուն մարմնով խոցվեմ,
Կգրեմ, ով Տեր, արյունովս թափված,
Քեզ չեմ մոռանա, Տեր իմ Աստված:
3. Ոչ կյանք, ոչ մահ, ոչ զորություններ,
Ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ
Եվ ոչ բարձրություն, ոչ խորություններ
Ինձ չեն բաժանի Քեզանից, իմ Տեր:
4. Մինչև իմ արյան վերջին կաթիլներ
Քեզ հավատարիմ կդավանեմ, Տեր,
Մինչ մարի կյանքս, շունչս վերջանա,
Սիրելի՛ Հիսուս, Քեզ չեմ մոռանա: