Շերամ
1. Բաղեն թռած բլբուլ եմ,
Պարտեզեն պոկած սմբուլ եմ,
Ով որ սիրտս հասկանա,
Ես նրան ղուրբան ու ղուլ եմ։
Շորորա՛,
Շորորա, թառլա՛ն, շորորա,
Շահմար հյուսդ էրերա։
Շորորա, ջեյրա՛ն, շորորա, էրված սրտիս հով էրա։
Գիշերն անցավ՝ քուն չունիմ,
Շորորա, թառլա՛ն, շորորա,
Սավդաքար եմ՝ տուն չունիմ,
Ղանառներդ բաց, հով էրա։
2. Աղբյուր եմ սարի սրտին,
Չարա չկա սրտիս դարդին,
Ամեն անցորդ կխմե.
Բլբուլն է ծարավ ալ վարդին։
Շորորա՛...
3. Զեփյուռ եմ, սարեն կուգամ,
էրված սրտերում հով կուտամ,
Ալ վարդին, ալվան վարդին
Իմ շաղերս սիրով կուտամ։