Gor Yepremyan & Sargis Avetisyan Mam Ожидает модерации

00:00 / 03:40
Loading
Скачать
1
132
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: нейро-минус
Свойства файла: 8,4 Мб 320 кбит/с
Загружено: Henrik Hovsepyan @ 13.01.24
Текст песни «Mam»
  
֊ 1 ֊
Թե հնար լիներ լույս աշխարհ գալ մի օր նորից, 
Կուզեի ծնվել ես իմ նույն հարազատ մորից, 
Որ մանկության ջերմությունն  ինձ պարուրեր, 
Մայրս իր մետաքսե ձեռքերով ինձ բարուրեր։ 

Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես, 
Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես։

Թող քեզ ամուր, քեզ ամուր գրկեմ, 
Սիրտը իմ կարոտից փրկեմ, 
Ինձ համար հոսող արցունքներն աչքերիդ սրբեմ։
...

Փաթաթվիր ինձ մամ`  
Քո գրկում ես մանուկ դառնամ,
Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ մամ։ 
🎹🎹🎹🎹🎹🎹

   ֊ 2 ֊
Երնեկ ջուր տայիր առաջվա պես քո նուրբ ափով, 
Ինձ մանուկ զգայի, սիրեյի քեզ խղճի չափով, 
Որ խաղայի ես անհոգ քո ծնկներին, 
Որ ծնկի ես գայի,  խնդրեի մամ ինձ ների~ր։ 

Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես, 
Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես։ 

Թող քեզ ամուր, քեզ ամուր գրկեմ, 
Սիրտը իմ կարոտից փրկեմ, 
Ինձ համար հոսող արցունքներն աչքերիդ սրբեմ։ 

Փաթաթվիր ինձ մամ`  
Քո գրկում ես մանուկ դառնամ, 
Ես քեզ սիրում եմ մամ։ 
↪️
Մամ ուզում եմ առաջվա պես օրոր ասես, 
Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես։ 

Թող քեզ ամուր, քեզ ամուր գրկեմ, 
Սիրտը իմ կարոտից փրկեմ, 
Ինձ համար հոսող արցունքներն աչքերիդ սրբեմ։

Փաթաթվիր ինձ մամ քո գրկում ես մանուկ դառնամ, 
Աշխարհի չափ 
Ես քեզ սիրում եմ մամ
Текст добавлен: Henrik Hovsepyan
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.